Երգչուհի Սլավան խաբել է իր երկրպագուներին
Երգչուհի Սլավան տարակուսանքի մեջ է գցել իր երկրպագուներին: Մի քանի օր առաջ երգչուհին Instagram-ի իր էջում հայտարարեց, որ նրան այլևս չեն հետաքրքրում սոցիալական ցանցերը: Այս մասին գրում է Russianshowbiz.info-ն:
Սակայն, անցյալ շաբաթ երգչուհին վերադարձել է Սոչի և նորից սկսել է գրառումներ կատարել իր բլոգում և անգամ հրապարակել մի շարք լուսանկարներ:
Լուսանկարներ, որոնք արվել էին հունական Porto Elounda Deluxe Resort հյուրանոցում հանգստանալու ժամանակ:
Ներկա պահին նրա բլոգին հետևողների թիվը նվազել է, քանի որ երկրպագուները կարծում են, որ երգչուհին իրենց խաբել է: