Քրիստեն Ստյուարտը կմարմնավորի Կոկո Շանելին
Քրիստեն Ստյուարտը ոչ միայն դարձավ Chanel-ի նոր դեմքը,այլև պատիվ կունենա նոր կարճամետրաժ ֆիլմում մարմնավորելու լեգենդար Շանելին:Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Նա կմարմնավորի մի երիտասարդ դերասանուհու,ով պետք է նկարահանվի Շանելի մասին վավերագրական ֆիլմում:Քրիստենի կերտած աղջիկը բարդ խառնվածք ունի և մշտապես դժգոհ է ռեժիսորի աշխատանքից: Ֆիլմը կպատմի՝ ինչ է տեղի ունենում այս մտացածին կինոնկարի նկարահանման հրապարակում:
Քրիստենի հերոսուհուն հասուն տարիքում կմարմնավորի Ջերալդինա Չապլինը,ով մեկ անգամ չէ,որ մարմնավորել է լեգենդար դիզայների կերպարը: