Վերանորոգումը մեծացնում է քաղցկեղի և սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը.գիտնականներ
Վերանորոգումը մեծացնում է քաղցկեղի և սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:Այսպիսի եզրակացության են հանգել գիտնականներն իրենց վերջին հետազոտության ընթացքում:Ըստ նրանց՝ առավել վտանգավոր է պատերի շաղափումը և ծեփումը:Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Փորձագետները 20 շինության շինարարական փոշու անալիզ են ուսումնասիրել:Դրանց մեծամասնության բաղադրության մեջ հայտնաբերվել են մարդու մազից 70 000 անգամ փոքր տարրեր:Դրանց պատճառով կարող է թոքերի քաղցկեղ և այլ հիվանդություններ առաջանալ:
Նրանք,ովքեր անձամբ են վերանորոգում կատարում,պետք է պահպանեն շնչառական համակարգը պաշտպանելու կանոնները,այլապես ռիսկի են ենթարկում սեփական կյանքը: