Իրանը պատրաստ է դեսպանատուն բացել Մեծ Բրիտանիայում
Իրանը պատրաստ է վերսկսել իր դեսպանատան աշխատանքները Լոնդոնում՝ հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Agence France-Presse-ին:
Նոր դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հաղորդել է Իրանի արտգործնախարարության աշխատակիցներից մեկը:
Ավելի վաղ հաղորդվել էր,որ Մեծ Բրիտանիան նույնպես որոշում է կայացրել վերաբացել իր դեսպանատունը:
2011թ-ին Թեհրանում ցուցարարները հարձակվել են Անգլիայի դեսպանատան վրա՝ ի նշան եվրոպական պատժամիջոցների դեմ բողոքի,որից հետո դեսպանատունը փակվել էր: