Վամպիր-կատուն Instagram-ի նոր աստղն է
Լոկի կատուն,ով «Վամպիր» մականունն է ստացել դուրս պրծած 2 ժանիքներ ունենալու պատճառով, Instagram-ի նոր աստղն է ճանաչվել՝ հայտնում է Rambler.ru-ն:
Սոցցկայքի նրա էջին հետևողների թիվը երկու շաբաթվա ընթացքում հասել է 30 000-ի:Կատվի տերը խոստովանել է՝ չգիտի,թե ինչից է կատվի այդ առանձնահատկությունը:Նրա խոսքերով՝ երբ ձեռք էր բերում ընտանի կենդանուն,նրան տեղյակ չեն պահել կատվի արտաքին տեսքի առաձնահատկությունների մասին: Կատվի տերը նրան «չար» կամ «փոքրիկ վամպիր» է անվանում: