Թուրքական սերիալում օգտագործել են կադրեր`Ջիվան Գասպարյանի մասնակցությամբ համերգից (տեսանյութեր)
Թուրքական «Разбивающая сердца» սերիալի 32-րդ սերիայում, 24:35 րոպեին հնչում է հայկական «Սարի աղջիկ» երգը՝ դուդուկի ուղեկցությամբ: 24:38-ից կադրում հայտնվում է Ջիվան Գասպարյանը:
Ի դեպ, այդ կադրերը վերցված են Ջիվան Գասպարյանի Կ Պոլսում տեղի ունեցած համերգից:
Ստորև ներկայացնում ենք ֆիլմի 32-րդ սերիան, որտեղ նշված կադրերը կարող եք տեսնել 24:35 րոպեից:
Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, որը Կ. Պոլսում Ջիվան Գասպարյանի և Թուրքիայում հայտնի երգիչ Յավուզ Բինգյոլի մասնակցությամբ համերգից է: Թուրքական սերիալում օգտագործվել են հենց այս կադրերը: