Բեյոնսեն կլորիկ փորը թաքցնում է պապարացցիներից (լուսանկարներ)
33-ամյա երգչուհի Բեյոնսեն վերջերս ամուսնու մեջքի հետևում թաքնվում է պապարացցիներից: Նրա նման պահվածքն ավելի մեծ ուշադրություն է գրավել իր անձի նկատմամբ: Այս մասին գրում է Super.ru-ն:
Օրեր առաջ Բեյոնսեին նկատել են ինքնաթիռի իջնելիս: Նա հմտորեն, նոթբուքով ծածկել է կլորիկ փորը:
Երկրպագուները ենթադրում են, որ երգչուհին կամ երկրորդ անգամ է մայրանալու կամ թաքցնում է ավելորդ կիլոգրամները: