Բաքու-Թբիլիսի-Կարս գազատարի թուրքական հատվածում պայթյուն է որոտացել
Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարի թուրքական հատվածում՝ Կարսի մարզի Սարիղամիշի գավառում, պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտոնում է ТАСС-ը՝ հղում անելով «Անադոլու» գործակալության տարածած հաղորդագրությանը: Միջադեպի պատճառները պարզվում են։
հուլիսի 29-ին ապստամբները պայթեցրել էին Քիրքուք-Յումարթալըք նավթատարի հատվածը, որը Իրաքի Քուրդստանի տարածքով Թուրքիային իրաքյան նավթ է մատակարարում։ ըստ տվյալների վնասը գնահատվել է մոտ $200 միլիոն:
Հուլիսի 28-ի գիշերը ապստամբները Թուրքիաի Աղրիի նահանգում՝ Իրանի սահմանից 15 կմ հեռավորության վրա, գազատար էին պայթեցրել։ Գազի մատակարումը պայթյունից հետո դադարեցվել է: