Երգչուհի Ալսուն հերքում է ամուսնու հետ խնդիրներ ունենալու լուրերը
Երգչուհի Ալսուի ընտանիքը մշտապես ուշադրության կենտրոնում է գտնվում համերաշխության, սիրո և նվիրվածության պատճառով: Սակայն, որոշ ԶԼՄ-ներ պնդում են, որ երգչուհու ընտանիքում կան խնդիրներ, որոնք քողարկվում են:Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Չար լեզուների պնդմամբ՝ Ալսու ամուսինը՝ Յանը, արգելում է կնոջը շատ երևալ հանրության առաջ և հանդես գալ տարբեր միջոցառումներին հյուրի կարգավիճակով: Երգչուհին, սակայն հերքում է այդ լուրերը, ասելով, որ իր ընտանիքում ամեն ինչ կարգին է և դրանք պարզապես բամբասանքներ են: