Իրանը կարող է ստանալ միջուկային զենք
CBS-ը հաղորդում է` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն աշխարհը չի դարձնում ավելի անվտան:
Մասնավորապես նա ասել է. «Դա շատ վատ համաձայնագիր է` շատ վատ ռեժիմով: Տվյալ փաստաթուղթը աշխարհը չի դարձնում առավել անվտանգ»:
Ըստ նրա` համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց մի քանի տարի անց Իրանը կարող է մի քանի տարի անց ստանալ միջուկային զենք. «Այդ համաձայնագիրը Թեհրանի համար ճանապարհ է հարթում դեպի միջուկային զինանոց»: