Սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսի օգնությունը անօթևաններին
Սկանդալային փոփ աստղ Մայլի Սայրուսը վերջերս հիմնեց Happy Hippie Foundation կազմակերպությունը, որի նպատակն է լինելու կացարանով ապահովել երիտասարդ տնանկներին, փոքրամասնություններին և հասարակության այլ չպաշտպանված խմբերին:
Դեպի բարեգործական կազմակերպությունը հետաքրքրություն առաջացնելու համար Miley Cyrus-ը երաժիշտ Ջոան Ջեթի հետ թողարկեց տեսահոլովակ, որտեղ ներկայացնում է հասարակության խնդիրնեըը և կարևորում նման կազմակերպության նշանակությունը: Երգչուհին կարծում է, որ բոլորն արժանի են ապահով վայրի, որը կկոչեն տուն և հնարավորություն ի կատար ածելու իրենց երազանքները:
Կազմակերպության հաջորդ քայլերից է լինելու ներգրավել երիտասարդ աստղերին` Արիանա Գրանդ, Լորա Գրեյն Ջեյս, Մելանի Սաֆկ:
Happy Hippie Foundation կազմակեպության ֆեյսբուքյան էջը շատ կարճ ժամանակում հավաքեց հետևորդների մեծ բանակ, որի հիմնական գաղափարն է` ստեղծել հասարակություն, որտեղ բոլորը հավասար են: Աշխարհի տարբեր անկյուններից երիտասարդները միանում են կազմակերպությանը, և, անկասկած, այն կունենա հասարակական մեծ նշանակություն: