Պասիվ ծխելը ինսուլտ է առաջացնում
Պասիվ ծխելը ինսուլտի առաջացման ռիսկը մեծացնում է մեկ երրորդով:Այս մասին գրում է Medvesti.com-ը: Այսպիսի եզրակացության են հանգել գիտնականները իրենց վերջին հետազոտության ընթացքում: Հաշվի են առնվել նաև այլ գործոններ՝ շաքարային դիաբետը, սիրտ-անոթային հիվանդությունները:
Ստացված տեղեկության անալիզի արդյունքում գիտնականները պարզել են՝ ինսուլտի դեպքերի մեծամասնության պատճառը (80%) արյան զեղման անբավարարությունն է:Պարզվել է՝ երկար տարիների ընթացքում պասիվ ծխող լինելը մեծացնում է ինսուլտի առաջացման ռիսկը 30%-ով: