Կորոնավիրուսն առաջացնում է ԴՆԹ-ի էպիգենետիկ նշանների աշխատանքի խանգարումներ
Կենսաբանները պարզել են, որ SARS-CoV-2-ի սպիտակուցային մասնիկները կարող են թափանցել մարդու բջիջներ և խանգարել ԴՆԹ-ի էպիգենետիկ նշանների աշխատանքը, որը կարգավորում է առանձին գեների ակտիվությունը։ Գիտնականների եզրակացությունը հրապարակվել է Nature ամսագրում։
Գիտնականների պնդմամբ SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվելը հանգեցնում է իմունիտետի ծանր խանգարումների, բորբոքային երևույթների, միկրոտրոմբների առաջացման և այլ ծանր հետևանքների։
Գիտնականները գեների աշխատանքում ևս մեկ խանգարում են հայտնաբերել։ Նրանք ուսումնասիրել են սպիտակուցների ֆունկցիաները։ Այն սպիտակուցների, որոնք կորոնավիրուսն օգտագործում է իմունային համակարգից պաշտպանվելու համար։ Այս գործընթացում մեծ դեր է կատարում ORF8 սպիտակուցը, որի կառուցվածքը SARS-CoV-2 զարգացման ընթացքում գրեթե չի փոխվել։ Գիտնականներն ուսումնասիրել են այս պեպտիդի երկչափ և եռաչափ կառուցվածքը և հայտնաբերել են օրինաչափություն, որը նման է սպիտակուց-հիստոնների ձևին։ Գիտնակններն այսպես են անվանում սպիտակուցները, որոնք առկա են մարդու բջիջներում, որի վրա փաթաթվում են ԴՆԹ-ի թելերը։
Գիտնականների կարծիքով հիստոնների և ORF8 սպիտակուցի նմանությունը հանգեցնում է նրան, որ վիրուսի թափանցումը բջիջներ առաջացնում է գեների աշխատանքի խանգարում։