Ոստիկանությունը փնտրում է երգչուհի Ռիհանային հետապնդող մոլագարին (լուսանկար)
6 տարի է անցել այն դաժան ծեծից հետո, որին ենթարկվել էր հայտնի երգչուհի Ռիհանան: Վերջինս ծեծի էր ենթարկվել իր սիրելիի՝ Քրիս Բրաունի կողմից: Ներկա պահին երգչուհուն կրկին հետապնդում են: Մոլագարը թվիթթերյան իր էջում սպառնացել է երգչուհուն, սակայն դրանով չբավարարվելով, հրապարակել է երգչուհու այն լուսանկարը, որում երգչուհին ծեծի է ենթարկվել նախկին սիրելիի կողմից: Ոստիկանությունը ներկա պահին աշխատանքներ է տանում սպառնալիք հնչեցնող մոլագարին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Super.ru-ն: