Իրանը կդառնա գազի ամենախոշոր արտահանողներից մեկը
Իրանը, որը տիրապետում է գազի համաշխարհային պաշարների 18 տոկոսին, կարող է դառնալ ամենախոշոր արտահանողներից մեկը, սակայն նույնիսկ պատժամիջոցների հանվելու դեպքում երկրին առնվազն 5 տարի անհրաժեշտ կլինի արդյունահանումն ընդլայնելու և արտահանման համար անհրաժեշտ գազատարներ կառուցելու համար: Այս եզրահանգման են եկել Fitch վարկանիշային գործակալության վերլուծաբանները: Հաղորդում է RIA Novosti-ն:
2005-2014-ին Իրանի գազի արդյունահանումն աճել է մոտ 70 տոկոսով` մինչև 173 մլրդ խորանարդ մետր:
Երկրում ամենախոշոր գազային նախագծերից է Հարավային և Հյուսիսային Պարս հանքերը: Սակայն միջազգային պատժամիջոցների պատճառով այդ և մյուս նախագծերը զգալի տատանումներ են ունենում: