Մոդել և դերասանուհի Cara Delevingne-ը լեզբուհի է
Մոդել և դերասանուհի Cara Delevingne-ի և ամերիկացի երգչուհի Annie Clark-ի ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը պտտվեցին այս տարվա փետրվարին: Զույգը գրեթե բոլոր բարձրաշխարհիկ միջոցառումներին ներկայանում էր միասին: Cara-ն համատեղ նկարներ էր ներբեռնում Instagram, սակայն նրանց «ոչ ընկերական» հարաբերությունների պաշտոնական հաստատում չկար:
Վերջերս 22-ամյա մոդելը հարցազրույց է տվել ու պատմել 32-ամյա երգչուհու հետ ունեցած սիրավեպի մասին. «Ես կարծում եմ, որ իմ «ընկերուհու» նկատմամբ սերը այն գլխավոր հանգամանքն է, որի շնորհիվ ես վերջերս այսքան երջանիկ եմ: Զարմանում եմ, որ բացեիբաց խոստովանում եմ, բայց դա այդպես է»: