Իրանը և «Վեցնյակ»-ը հաստատել են համապարփակ համաձայնագրի հասնելու ձգտումը
Իրանը և «Վեցնյակ»-ի միջազգային միջնորդները Վիեննայում հանդիպման ժամանակ հաստատել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ հունիսի 30-ին համապարփակ համաձայնագրի հասնելու ձգտումը: Գրում է Gazeta.ru-ն:
«Կողմերը հաստատել են ձգտումը՝ հաստատված ժամանակահատվածում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու հարցում: Շարունակվում է Իրանի և «Վեցնյակ»-ի գործողությունների համապարփակ ծրագրի տեքստի պատրաստումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Իրանի և «Վեցնյակ»-ի քաղաքական տնօրենների բանակցությունները կկայանան հունիսի 24-ին և 25-ին Վիեննայում: