Իրանը զենք և ֆինանսական միջոցներ է տրամադրում թալիբներին. The Wall Street Journal
Ինչպես հայտնում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ Իրանը զենք և ֆինանսական միջոցներ է տրամադրում Աֆղանստանում «Թալիբան» շարժմանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Իրանը մեզ տրամադրում է այն ամենն, ինչ մեզ անհրաժեշտ է»,-հայտարարել է թալիբների հրամանատարը:
Նա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում նա կդիմի Իրանի հովանավորներին, մարդկանց, ովքեր նրան վճարում են $580 աշխատավարձ:
Սենատոր Ջոն Մաքքեյնի կարծիքով՝ Իրանը «խաղադրույք է կատարում Թալիբանի վերածննդի համար»: