Թուրքական մեջլիսում 3 հայ պատգամավոր կլինի
Թուրքական մեջլիսում 3 հայ պատգամավոր կլինի: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
Թուրքական մեջլիսում խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն՝ 3 հայ պատգամավոր է հայտնվել: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ընտրվել է լրագրող Մարգար Եսայանը, քրդական Ժողովրդավարական կուսակցությունից՝ Գարո Փայլյանը և ընդդիմադիր քեմալիստական Հանրապետական կուսակցությունից՝ իրավաբան Սելինա Դոգանը:
Հիշեցնենք, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքել է ձայների 40,85%-ը, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը՝ 24,96%, «Ազգայնական շարժում»-ը՝ 16,28%, քրդական Ժողովրդավարական կուսակցությունը՝ 13,11%: