Իրանը նախատեսում է նավթի արտադրությունը մեծացնել 1 մլն բարելով
Իրանը նախատեսում է մեծացնել նավթի արդյունահանումը՝ 3մլն բարելը հասցնելով մինչև 4 միլիոնի: Այս մասին հայտնել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանը: Հաղորդում է РИА «Новости»-ին:
Զանգանն ասել է, որ Թեհրանը դիմել է ՕՊԵԿ-ին՝ պատժամիջոցների կիրառման բացակայության դեպքում վերադառնալ շուկա: Նա նաև նշել է, որ Իրանը չի հավատում նավթի արդյունահանմման քվոտաների ավելացման համաձայնությանը:
Իր հերթին Քուվեյթի նավթի նախարար Ալի Սալեհ ալ-Օմայրն էլ նշել է, որ շարունակում է պահպանել ընթացիկ նավթի արտադրության քվոտաները: