Իրանը Մոսկվային նոր առաջարկություն է արել
Իրանի ատոմային էներգետիկայի գործակալության ներկայացուցիչները «Ռոսատոմի» ներկայացուցիչներին հրավիրել են քննարկելու ուրանի մատակարարումների ոլորտում համագործակցության հարցը:
«Իրանի ատոմային էներգետիկայի գործակալության մեր գործընկերները հանդիպել են մեր ռուսաստանյան գործընկերներին Վիեննայում` բանակցությունների նախորդ փուլում: Նրանք հրավիրել են ռուսական ատոմային գործակալության գործընկերներին Իրան` ապագա համագործակցության մասին հարցերը համակարգելու համար»,-նման հայտարարությամբ է հանդես եկել գործակալության ներկայացուցիչը:
Նրա խոսքով` Իրանը համագործակցության հրավեր արել էր Վիեննայում կայացած բանակցությունների նախորդ փուլի ժամանակ: Այս մասին գրում է РИА Новости-ն: