Իրանը պատրաստվում է գազ արտահանել Իսպանիա
Իրանը ոչ պաշտոնական բանակցություններ է վարում` Իսպանիա գազ արտահանելու հարցով: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:
Փոխանցվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել «Iranian Gas Commercial Company» տնօրեն Մուհամմեդ Ալի Բարաթին:
Բարաթին հայտարարել է, որ ներկայումս իրանական գազի արտահանումը սահմանափակվել է պատժամիջոցների պատճառով:
«Պատժամիջոցները հանելուց հետո Իրանի հարաբերությունները եվրոպական երկրների կընդլայնվի»,-նշել է Մուհամմեդ Ալի Բարաթին: