Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը
Թուրքիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ և զարգացնել հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ումիտ Յրդիմը: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Դիվանագետը չի բացառել Ռուսաստանի և Թուրքիայի միջև զենքի մատակարարման ոլորտում համագործակցության հնարավորությունը:
«Իհարկե, յուրաքանչյուր ոլորտում և յուրաքանչյուր ուղղությամբ մենք պատրաստ ենք համագործակցել Ռուսաստանի հետ: Եվ, որքանով ես տեղյակ եմ, նախկինում եղել են նման համագործակցության օրինակներ»,-ասել է նա: