Երգչուհի Ժասմինի ամուսինն ազատված է տնային կալանքից
Ռուս հայտնի երգչուհի Ժասմինի ամուսինը՝ մոլդովացի գործարար Իլա Շորը, ուրբաթ օրն ազատվեց տնային կալանքից՝ տարածքը չլքելու ստորագրությամբ: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Փոխանցվում է, որ գործարարը գտնվում էր տնային կալանքի տակ, քանի որ կասկածվում էր փողերի լվացման մեջ:
Ձերբակալությունից հետո գործարարը հայտարարել էր, որ պատրաստ է համապատասխան թղթեր ներկայացնել, որոնք կապացուցեն իր անմեղսունակությունը: