Իրանը և ԵՏՄ-ն կսկսեն ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունները
Եվրասիական տնտեսական միությունն ու Իրանը կսկսեն բանակցություններն ազատ գոտի ստեղծելու շուրջ: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում առևտրի հարցով նախարար Անդրեյ Սլեպնյովը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Մենք քննարկել ենք Իրանի հետ ազատ առևտուր սկսելու հնարավորությունը: Համապատասխան նախաձեռնությունն արվել է Իրանի կողմից և հավանության արժանացել ԵՏՄ անդամների կողմից»,-հայտարարել է Սլեպնյովը:
Նա նաև հայտնել է, որ ԵՏՄ-ն մտադիր է կիրառել համագործակցության փորձը Հայաստանի և Իրանի միջև՝ բանակցությունների նախապատրաստման ընթացքում: