ԿՀՎ-ի նախկին ղեկավարը միացել է թուրքական լոբբինգին
Թուրքական կառավարությունը վարձել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին ղեկավար Փորթեր Գոսին` լոբբիստական գործունեություն ծավալելու նպատակով: Այս մասին հայտնում է «Asbarez» թերթը՝ հղում անելով ԱՄՆ-ի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության համապատասխան հրապարակմանը:
Փոխանցվում է, որ Գոսին ԱՄՆ-ի ԿՀՎ-ում աշխատել է Ջորջ Բուշ կրտեսի օրոք՝ 2004-2006 թթ:
Նշվում է, որ այդ տարիներից ի վեր նա սերտ կապերի մեջ է եղել թուրքական կառավարության հետ: