Իրանը պատերազմով սպառնացել է ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային
Իրանական բանակը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել ցանկացած պետության դեմ, որը հարձակում կգործի Եմենին հումանիտար օգնության տեղափոխող նավի վրա: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին:
«Հումանիտար օգնությամբ նավի վրա հնարավոր հարձակումը պատերազմ կհրահրի տարածաշրջանում»,-հայտարարել է իրանական գլխավոր շտաբի պետ Մասուդ Ջազայերին:
Նա նաև ընդգծել է, որ զգուշացումը վերաբերում է ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային: