Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնել է Ադրբեջան
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը մայիսի 11-12-ին կժամանի Ադրբեջան: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ այս տեղեկությունը հաստատել են նաև Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատնից:
Դեսպանատանը հայտնել են, որ այցի շրջանակներում Պատրուշևը մի շարք հանդիպումներ կանցկացնի ադրբեջանցի պաշտոնյաների հետ, որոնց ժամանակ կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր: