Թուրքիայի նոր որոշումը՝ կապված Ռուսաստանի հետ
Հայտնի է դարձել, որ Թուրքիան չի պատրաստվում ետ կանչել Մոսկվայում իր դեսպանին այն բանից հետո, երբ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները լարվել էին «Հայոց ցեղասպանություն» եզրույթի շուրջ:
Թուրք պատմաբան Մուստաֆա Արմաղանը, որը մասնակցել է Թուրքիայի նախագահի հետ փակ հանդիպմանը, դրանից հետո հայտարարել էր, թե Թուրքիան չի բացառում դիվանագիտական հարաբերությունների աստիճանի նվազեցումը Ռուսաստանի հետ: