«Թուրքական հոսք»-ի հարցում Մոսկվայի և Անկարայի բանակցությունները փակուղի են մտել
«Թուրքական հոսք» գազամուղի կառուցումը հետաձգվել է ռուսական «Գազպրոմ»-ի և թուրքական «Botas» ընկերությունների միջև բանակցությունների հետ կապված: Այս մասին գրում է Kommersant.ru-ն:
Ընդ որում՝ ռուսական և թուրքական ընկերությունները կորուստներ են կրում: «Գազպրոմ»-ը մի քանի տասնյակ միլիոն եվրո է կորցրել խողովակների երեսարկման շինարարության դադարի պատճառով, իսկ Անկարան ստիպված է եղել գնել ռուսական գազ $100 ավելի թանկ միջին եվրոպական գնից՝ $370՝ հազար կուբամետրի համար:
Եվս մեկ պատճառ, որի համար դադարեցվել է նոր համաձայնագրի ստորագրության գործընթացը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն է Հայոց ցեղասպանության մասին, որը քննադատության արժանացավ Անկարայի կողմից: