Իրանը կոչ է արել հրաժարվել միջուկային զենքի արդիականացումից
Իրանը Չմիավորման շարժման անունից կոչ է արել միջուկային տիրություններին հրաժարվել միջուկային զենքերի արդիականացումից: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Մենք կոչ ենք անում միջուկային տիրություններին անմիջապես հրաժարվել իրենց միջուկային զենքերի հետագա ներդրումից, արդիականացումից և շահագործման երկարացումից»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար՝ Ջավադ Զարիֆը:
Զարիֆը նշել է, որ միջուկային զենքի զարգացումը խախտում է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրը: