Իրանը կոչ է արել հրաժարվել միջուկային զենքի արդիականացումից
Իրանը կոչ է արել միջուկային գերտերություններին հրաժարվել միջուկային զենքի արդիականացումից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք կոչ ենք անում միջուկային գերտերություններին հրաժարվել միջուկային զենքի, ինչպես նաև դրա հետ կապված օբյեկտների հետագա արդիականացումից և շահագործման ժամկետի երկարացումից»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը:
Նա նաև ընդգծել է, որ միջուկային զնեքի զարգացումը խախտում է միջուկային փորձարկումների արգելման մասին Համաձայնագիրը: