Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է «ԻՊ»-ին զենք մատակարարելու մեջ
ԱՄՆ-ն զենք է մատակարարում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին: Այս մասին հայտնում է «Газета.Ru»-ն՝ հղում անելով FARS գործակալությանը:
Փոխանցվում է, որ ԱՄՆ-ին մեղադրում են նրանում, որ նա բացի զենք մատակարարելուց, զինյալներին աջակցում է գումարով և պարենով:
Ինչպես հայտնել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին իրենք տեղեկություն են ստացել, որ ԱՄՆ-ի ուղղաթիռները վայրէջք են կատարում «ԻՊ»-ի վերահսկողության տակ գտնվող օդանավակայանում: