Իրանն իր պատմության մեջ առաջին անգամ կին դեպան կունենա
1979թ.-ին իսլամական հեղափոխության հաղթանակից հետո առաջին ագամ Իրանն արտակարգ և լիազոր կին դեպան կունենա: Այս մասին գրում է Newsru.com-ը՝ հղում անելով NEWSru Israel-ին:
Նշվում է, որ դեսպան կդառնա ներկայումս Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Մարզիե Աֆհամը: Դեռևս հայտնի չէ, թե Աֆհամը որ երկրում կներկայացնի Իրանը:
Ինչպես գրում է Haaretz պարբերականը՝ երկրի գործող նախագահ Հասան Ռոհանին կանանց իրավունքների պաշտպանությունն իր 2013թ.-ի նախընտարական քարոզարշավի կարևոր մասն էր դարձրել: Պարբերականը նշում է նաև, որ հանրապետությունում առաջին կին նախարար է նշանակվել 2009թ.-ին Մահմուդ Ահմադինեժադի նախագահության օրոք: