Իրանը ժամանակավորապես դադարեցրել է ուխտավորների չվերթները դեպի Մեքքա և Մեդինա
Իրանը ժամանակավորապես դադարեցրել է ուխտավորների չվերթները դեպի Մեքքա և Մեդինա` Եմենում հակամարտության պատճառով Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին:
Մշակույթի նախարարը հայտարարել է նաև, որ ուխտագնացությունները չեն վերսկսվի, քանի դեռ մեղավորներին պատասխանատվության չեն ենթարկել:
Սաուդյան Արաբիան ռազմական աջակցություն է ցույց տալիս երկրից փախած նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի ուժերին և Իրանին մեղադրում է հուսիթ-ապստամբներին աջակցելու համար։