4 երկիր կմիանա «Թուրքական հոսք»-ին
Սերբիայի, Հունգարիայի, Մակեդոնիայի, Հունաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Բուդապեշտում: Բանակցությունների գլխավոր թեման կդառնա Բալկանյան տարածաշրջանի երկրների միացումը ռուս-թուրքական «Թուրքական հոսք» գազային ծրագրին: Այս մասին գրում է Rg.ru-ն:
«Բուդապեշտում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկման գլխավոր թեման կլինի տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովումը: Սա կլինի կարծիքների փոխանակում 5 երկրների միջև: Բանակցությունների ընթացքում պարզ կդառնա, թե արդյոք վերջիններս ցանկանում են միանալ «Թուրքական հոսք» գազային ծրագրին»,-ասել է Սերբիայի ԱԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչը:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի դեկտեմբերին Ռուսաստանը հայտարարեց «Հարավային հոսք» գազային ծրագրից հրաժարականի մասին, որի իրականացմանը խափանեց Բրյուսելը: Դրա փոխարեն՝ Մոսկվան և Անկարան համաձայնության եկան Սև ծովով Ռուսաստանից Թուրքիա գազամուղի կառուցման շուրջ: