Իրանը մասնակիորեն վերացրել է սպորտային միջոցառումներին կանանց հաճախելիությանը վերաբերող արգելքը
Իրանը մասնակիորեն վերացրել է տղամարդկանց մասնակցությամբ սպորտային միջոցառումներին կանանց հաճախելիությանը վերաբերող արգելքը:
Նորամուծությունն օրենքի ուժ կստանա այս տարվա ընթացքում՝ համաձայն իրանական օրացույցի։ Իրանական օրացուցային տարին ավարտվում է 2016-ի մարտին։
Հունվարին կառավարությունը հայտարարել էր, որ թույլ կտա օտարերկրացի կանանց հաճախել տղամարդկանց մասնակցությամբ սպորտային միջոցառումներին, սակայն իրանցի կանանց դա դեռ արգելվում է։ Այս մասին գրում է Tass-ը: