Իրանը մտադիր չէ ուրան արտահանել Ռուսաստան
Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արակչին հայտարարել է,որ Թեհրանը մտադիր չէ ուրան արտահանել Ռուսաստան։Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ին։
Այսպիսով, դիվանագետը հերքել է ԶԼՄ-ների այն հայատարարությունը, թե իբր Իրանը վերանայում է Ռուսաստանին ուրան արտահանելու հարցը ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թեհրանը և «վեցնյակ»-ի միջազգային միջնորդները ուրանի հարստացման հարցում զգալի առաջընթաց ունեն։