Իրանը և «վեցնյակ»-ը գիտակցում են միջուկային ծրագրի համաձայնագրի պատասխանատվությունը
Իրանն ու «վեցնյակ»-ի միջազգային միջնորդները գիտակցում են միջուկային ծրագրի համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Իրանի դիվանագիտական աղբյուրին։
«Իհարկե, բոլոր կողմերը մտահոգված են թե ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում։ Եվ կա այնպիսի զգացում,որ միջնորդները հասկանում են,որ անհապաղ պետք է լուծել Իրանի միջուկային ծրագրի հարցը»,- ասել է Իրանի ԱԳՆ-ի աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր,որ Իրանը և «վեցնյակ»-ի միջազգային միջնորդները սկսել են քննարկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ձևակերպումը։