Իրանը միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններում նախադրյալներ չի տեսնում
Իրանը նախադրյալներ չի տեսնում իր միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններում։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ին՝ հղում անելով Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
«Համաձայնության հասնելու մասին դեռևս ոչինչ չկա»,- նշել է Զարիֆը։
Զարիֆը նաև ընդգծել է ,որ համաձայնագրի մասին կարելի է խոսել ԵՄ ԱԳ նախարարի հետ՝ շաբաթ օրը։
Ավելի վաղ հաղորդվել էր,որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է,որ հնարավոր է բարելավել հարաբերությունները Իրանի հետ։