Իրանը սկսել է «Գադիր» թևավոր հրթիռների սերիական արտադրություն
Իրանը սկսել է «Գադիր» թևավոր հրթիռների սերիական արտադրություն՝ սեփական մշակմամբ։
Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ՊՆ բրիգադային գեներալ Հոսեյն Դեհգանը:
«Թիրախի խոցման բարձր ճշգրտությունը և երկրի ցանկացած կետում այս հրթիռի արագ տեղակայման հնարավորությունը զգալիորեն մեծացնում են Իրանի օդային, ցամաքային ու ծովային ուժերի հարվածային հզորությունը»,-ասել է Հոսեյն Դեհգանը: