Իրանը սանկցիաների պատճառով չի կարողանում ստանալ նավթի վաճառքից ստացված 7.8 մլրդ դոլար եկամուտը
Իրանի իշխանությունները չեն կարողանում վերջին մի քանի ամսվա ընթացքում նավթի վաճառքից ստացված 7.8 մլրդ դոլար եկամուտը ստանալ: Այդ ամենը կապված է Արևմուտքի պատժամիջոցների հետ:
Պատժամիջոցները ենթադրում են համաշխարհային ֆինանսական համակարգին Իրանի հասանելիության բացակայությունը: Այս մասինն գրում է Intefax-ը:
Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Իրանի կառավարության ներկայացուցիչ Մոհամադ Նոբահթին:
«ԱՄՆ-ի և Եվրոպայի պատժամիջոցները խոչընդոտում են Իրանի Իսլամական Հանրապետությանը` միջազգային բանկերի միջոցով գումարներ փոխանցելուն»,-ասել է նա: