Իսրայելի վարչապետը Իրանը համարել է ամբողջ աշխարհի սպառնալիքը
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, ԱՄՆ կոնգրեսում ելույթներից մեկում հայտարարել է,որ Իրանը սպառնալիք է ողջ աշխարհի համար: Այս մասին գրում է Haaretz թերթը:
«Իրանը սպառնալիք է ոչ միայն Իսրայելի,այլև ողջ աշխարհի համար»,- ասել է նա:
Ըստ Նեթանյահուի, վերջին 36 տարիների ընթացքում, Իրանը սպանել է հարյուրավոր ամերիկացիների: Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետը կոչ է արել՝ համատեղ պայքարել Թեհրանի դեմ:
«Մենք պետք է միասին պայքարենք Իրանի ահաբեկչական երթի դեմ»,- նշել է վարչապետը:
Նեթանյահուն ասել է,որ Թեհրանի ներկայիս վարչակարգը միշտ էլ սպառնալիք է լինելու ԱՄՆ-ի համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: