Հայաստանն իրականում Ղարաբաղյան հակամարտության զոհն է. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանն իրականում Ղարաբաղյան հակամարտության զոհն է հանդիսանում: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
«Եթե ժամանակին ԵԱՀԿ Մինսկի խումբը անկեղծ լիներ այս հակամարտության կարգավորման հարցում, ապա այսօր որոշ երկրներ վնաս չէին կրի»,-հայտարարել է Չավուշօղլուն:
Բացի այդ նա նշել է, որ եթե առկա է սառեցված հակամարտություն, ապա դրանից տուժում են բոլորը: