Էրդողանը փոխել է դստեր թիկնապահներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աղջկա անվտանգությունն ապահող ծառայության բոլոր աշխտակիցները փոխվել են կապված նրա դեմ մահափորձի տեղեկությունների հետ: Այս մասին հայտնում է Trend.az-ը՝ հղում անելով թուրքական Sabah-ին:
Բացի այդ, փոխվել է նրա ընտանիքի մնացած անդամների անվտանգություննապահովողները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ մահափորձը պլանավորվում էր իրագործել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որը նախատեսված է հունիսի 7-ին: