Իրանը սպառնացել է դադարեցնել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները
Իրանական PressTV հեռուստաալիքի եթերում Իրանի ԱԳՆ տեղակալ Աբբաս Արակչին հայտարարել է, որ Իրանը կարող է դադարեցնել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Այս մասին գրում է interfax.ru-ն:
«Իրանական կողմը կլքի բանակցություններն Արևմուտքի հետ, եթե բանակցությունների մասնակիցներն իրենց կամքը թելադրեն Իրանի Իսլամական Հանրապետությանը»,-հայտարարել է նա:
«Վեցնյակ»-ի միջազգային միջնորդների և Իրանի միջև բանակցություններն անց են կացում Ժնևում տարբեր ձևաչափերով: Բանակցությունների նպատակն Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ համաձայնությունն է, որն ըստ համաձայնության, պետք է պատրաստ լինի մինչև այս տարվա հունիսի 30-ը: