Իրանը կվերսկսի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ԱՄՆ-ի հետ
Իրանի իշխանությունները հայտարարել են ԱՄՆ-ի հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ նոր բանակցությունների մասին: Այս մասին հայտնում է ВВС-ին:
Տեղեկությունների համաձայն՝ բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը, իսկ կիրակի օրը բանակցություններին կմասնակցեն Իրանի ԱԳՆ Ջավադ Զարիֆն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«ԱՄՆ-ն Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ համատեղ ձգտում են հասնել Իրանի միջուկային ծրագրի սահմանափակմանը՝ Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցների դիմաց: Միջազգային հանրությունը կարծում է, որ խաղաղ ծրագրի սահմանափակմամբ Իրանը կմշակի միջուկային զենք: Իրանի իշխանությունները հավաստում են, որ միջուկային ծրագրում իր գործունեությունը խաղաղ նպատակներ է հետապնդում»,-նշում է ВВС-ին: