Հայ-թուրքական սահմանը փակ է Թուրքիայի որոշմամբ. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները հասել են բարձր մակակարդակի: Այս մասին հայտնում է Sia.az-ը:
Փոխանցվում է, որ այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Բացի այդ, հանդիպման ժամանակ նա անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման հարցին:
«Սահմանը փակ է Թուրքիայի որոշմամբ»,-հայտարարել է Ջոշգունը: