Երգչուհի Իրինա Դուբցովան չի հասել Բաքու. վերջինիս ինքնազգացողությունը վատացել է
Ռուս հայտնի երգչուհի Իրինա Դուբցովան հունվարի 30-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում կորցրել է գիտակցությունը, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով ռուսական ԶԼՄ-ներին:
Փոխանցվում է, որ նա համերգով պետք է ելույթ ունենար Բաքվում:
«Իրինայի վիճակը միջին ծանրության է, թռիչքները և ցանկացած տեղաշարժ կարող են առողջական լուրջ սպառնալիք հանդիսանալ։ Հստակ ախտորոշումը մենք հույս ունենք տալ օրվա ընթացքում»,- հայտնել են բժիշկները: