«Թուրքական հոսքը» կմրցակցի TANAP-ի հետ
«Թուրքական հոսքը» կմրցակցի TANAP-ի հետ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Anadolu գործակալությանը:
Փոխանցվում է, որ այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
««Թուրքական հոսք» գազատարի երթուղու որոշումից հետո առողջ մրցակցություն է սկսվել մեր և TANAP-ի միջև»,-հայտարարել է Յըլդըզը: